Աշխարհ

10.08.2022 15:02


Տեսախցիկը ֆիքսել է Կալիֆոռնիայում ինքնաթիռի` մայրուղու վրա անսպասելի վայրէջքի ու հրդեհվելու պահը (տեսանյութ)

Տեսախցիկը ֆիքսել է Կալիֆոռնիայում ինքնաթիռի` մայրուղու վրա անսպասելի վայրէջքի ու հրդեհվելու պահը (տեսանյութ)

Daily Mail պարբերականը հրապարակել է Կալիֆոռնիայում թեթև շարժիչով ինքնաթիռի` զբաղված մայրուղու վրա անսպասելի վայրէջք կատարելու ու հրդեհվելու տեսանյութը: Միջադեպը տեղի է ունեցել Լոս Անջելեսի արևելքում:

Մայրուղով ընթացող մեքենաներից մեկի տեսախցիկի ֆիքսած կադրերում երևում է՝ վայրէջքը «կատարյալ» կլիներ, եթե օդանավի մի թևը չբախվեր անցնող բեռնատարին ու կրակ չբռնկվեր:

Օդաչուն պատմել է, որ թռիչքի ժամանակ ի հայտ է եղել տեխնիկական խնդիր, ինչի հետևանքով ինքնաթիռն ընկել է մայրուղու վրա: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը