Լրահոս

10.08.2022 13:32


Խաթարվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի մի հատվածի երթևեկությունը

Խաթարվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի մի հատվածի երթևեկությունը

Կցորդով տրանսպորտային միջոցի կողաշրջման հետևանքով խաթարվել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի 341-ից 342-րդ կիլոմետրի երթևեկությունը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

«Իրականացվում են կողաշրջված մեքենայի դուրսբերման աշխատանքներ։ Միջոցներ են ձեռնարկվում ավտոճանապարհի անցանելիությունը վերականգնելու ուղղությամբ։ Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,-հայտնում են հիմնադրամից։

Այս խորագրի վերջին նյութերը