Աշխարհ

08.08.2022 19:55


Փաշինյանի հետ հեռախոսազանգի ժամանակ շատ կառուցողական խոսակցություն անցկացրեցինք․ Էրդողան

Փաշինյանի հետ հեռախոսազանգի ժամանակ շատ կառուցողական խոսակցություն անցկացրեցինք․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ելույթ է ունեցել Անկարայում անցկացվող Դեսպանների 13-րդ համաժողովին, որի ընթացքում անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմին ու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, հայտնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե ձեռք բերված համաձայնություններով Հարավային Կովկասում նոր ժամանակաշրջան է սկսվել, իրենք էլ մեծ ջանք են գործադրում, որ «այդ պատմական հնարավորությունը չկորսվի»:

«Մինչև այսօր Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցություններ անցկացնելով՝ մի շարք քայլեր ենք կատարել: Չնայած հայկական ռադիկալ շրջանակների սադրանքներին՝ կարևոր ճանապարհ ենք անցել Կովկասում տևական խաղաղության գործընթացում:

Հատուկ ներկայացուցիչների միջոցով Հայաստանի հետ բանակցությունները շարունակվում են: Վարչապետ Փաշինյանի՝ Քուրբան բայրամի առիթով կատարած հեռախոսազանգի ժամանակ շատ կառուցողական խոսակցություն անցկացրեցինք: Հավատում եմ, որ Հայաստանի կողմից զարգացումները ճիշտ ընկալելու, Ադրբեջանի և Թուրքիայի անկեղծ կոչերին պատասխանելու դեպքում մեր տարածաշրջանը կարճ ժամանակահատվածում կայունության կհասնի»,-ասել է Էրդողանը:

Այս խորագրի վերջին նյութերը