Լրահոս

08.08.2022 18:43


Սյունիքի մարզում 46-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին

Սյունիքի մարզում 46-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին

Երեկ՝ օգոստոսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 46-ամյա Հայկ Քոչարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Բաղաբերդ թաղամասի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Կապանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վարորդին տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը