Աշխարհ

08.08.2022 19:15


Նոր ուսումնասիրության համաձայն դելֆինները էպիզոդիկ հիշողություն ունեն

Նոր ուսումնասիրության համաձայն դելֆինները էպիզոդիկ հիշողություն ունեն

Հետազոտողների միջազգային թիմը հայտնաբերել է, որ դելֆիններն ունեն էպիզոդիկ հիշողություն. կարողություն հիշելու ոչ միայն անցյալի իրադարձությունները, այլև այդ իրադարձությունների ենթատեքստը։

Երկար տարիներ ենթադրվում էր, որ միայն մարդիկ կարող են անել դա:

Գիտնականները փորձի շրջանակում ութ դելֆինների առաջարկել են խաղ. մարդիկ կանգնել են կլոր լողավազանի եզրերին և նրանցից միայն մեկի ձեռքում գնդակ է եղել: Կենդանիները պետք է առաջին իսկ փորձից լողալով հասնեն ճիշտ մարդու մոտ և նրանից խաղալիք խնդրեն։

Փորձի առաջին մասում փոխվել են գնդակը պահողներն ու նրանց կանգնելու տեղերը։ Իսկ հետո մարդիկ թաքցրել են խաղալիքները մեջքի հետևում, և դելֆինները ստիպված են եղել գուշակել ճիշտ մարդուն՝ առանց գնդակը տեսնելու։ Վարժանքը ճիշտ կատարելու համար կենդանիները պետք է օգտագործեին իրենց հիշողությունը՝ պատասխանելով «Որտե՞ղ» և «Ո՞վ» հարցերին:

Փորձն իրականացվել է երկու օր։ Բոլոր ութ դելֆինները հաջողությամբ պատասխանել են «Որտե՞ղ» հարցին, և նրանցից միայն մեկը չի կարողացել ճիշտ հիշել գնդակը բռնող մարդուն: Այսպիսով, կենդանիները ցույց են տվել, որ ոչ միայն հիշում են իրադարձությունը, այլև ուղեկցող ենթատեքստը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը