Աշխարհ

05.08.2022 21:15


Ատակամա անապատից ոչ հեռու հսկայական անհատակ ձագարափոս է գոյացել

Ատակամա անապատից ոչ հեռու հսկայական անհատակ ձագարափոս է գոյացել

Չիլիում, Ատակամա անապատից ոչ հեռու, գոյացել է հսկայական անհատակ ձագարափոս։ Վիթխարի անցքի տրամագիծը 32 մետր է։ Խորությունը ենթադրաբար կազմում է մոտ 200 մետր, տեղեկացրել է «Ֆրանս պրես» գործակալությունը։

Փոսն առաջ է եկել Ալկապարոսայի պղնձի հանքից ոչ հեռու։ Այն գտնվում է այս տեղանքում գտնվող քաղաքի սահմանին։ Տեղի բնակիչներն արդեն դիմել են իշխանություններին՝ պահանջելով քննել փոսի առաջացման հանգամանքները։ Նրանք անհանգստանում են, որ դրա գոյացմանը կարող են նպասատած լինել հանքի աշխատանքները։

Փորձագետներն արդեն հետազոտում են տեղանքը, բայց առայժմ համոզված ասել, որ դրա առաջացման պառճառը հանքն է, հնարավոր չէ։ Այժմ փոսի շուրջ տեղադրվել են պատնեշներ, իսկ հանքի աշխատանքը կանգնեցվել է։ Հանքի ղեկավարությունը հայտարարել է, որ կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ աշխատողների եւ տեղի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։

Ամենամեծ տագնապի տեղիք է տալիս այն փաստը, որ փոսը շարունակում է լայնանալ։ Մի քանի օր առաջ նման փոս էր առաջացել այդտեղից 800 կիլոմետր հեռու, նույնպես պղնձի հանքին մոտ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը