Աշխարհ

29.06.2022 17:14


Կանդելակին ընդգրկվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում

Կանդելակին ընդգրկվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում

Հանրահայտ հաղորդավարուհի Թինա Կանդելակին մեկնաբանել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելու լուրը։

«Հաճելի է հայտնվել արժանի մարդկանց շարքում, որոնք չեն դավաճանում յուրայիններին և կարողանում են ցորենն առանձնացնել մոլախոտից։ Աշխարհը փոխվել է, և մենք երբեք նախկին աշխարհի մի մասը չենք լինի։ Մեզ այնտեղ չէին սպասում ու չեն սպասում։ Իսկ նրանց, ովքեր փորձում են նստել երկու աթոռին կամ նստել են օտարականի աթոռին, ես առաջվա պես ցավակցելու եմ»,-Telegram-ալիքում գրել է Կանդելակին։

Նա ընդգծել է, որ իր համար հայրենիքը միայն Ռուսաստանն է։

Ի՞նչ է մտածում Թինա Կանդելակին կին–տղամարդ հարաբերությունների մասին

«Այդպես է եղել միշտ և այդպես կլինի ընդմիշտ։ Ինձ համար, իմ երեխաների և իմ ընտանիքի համար»,-եզրափակել է Կանդելակին։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն այսօր հայտնել էր, որ պատժամիջոցների ցուցակում է ընդգրկել է 57 ռուսաստանցիների, այդ թվում՝ ՌԴ պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովին և Թինա Կանդելակիին:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը