Քաղաքական

13.05.2022 22:16


Կիրակի՝ 18։00-ին, Ֆրանսիայի հրապարակում համահայաստանյան մեծ հանրահավաք կլինի (տեսանյութ)

Կիրակի՝ 18։00-ին, Ֆրանսիայի հրապարակում համահայաստանյան մեծ հանրահավաք կլինի (տեսանյութ)

Վաղը՝ շաբաթ, «Դիմադրություն» շարժումը հանրահավաք և երթ չունի․ հարթակը տրամադրվում է ծրագրային քննարկումների ողջ օրը։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասաց ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Ժամը 13։00-14։00-ը մշակութային ծրագիր, 14։00 Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը, հետո մասնագետները սոցիալ-տնտեսական քննարկում կանցկացնեն, 16։30 մյուս քննարկումը, ուր հրավիրված են լինելու բանիմաց մարդիկ, 18։00-ից հետո մշակութային ծրագիր։

Կիրակի 18։00 Ֆրանսիայի հրապարակում համահայաստանյան մեծ հանրահավաք է նախատեսված։

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը