Քաղաքական

29.07.2011 13:41


Արման Մելիքյան. «Եթե ՀԱԿ–ը չբարձրացնի ԿԸՀ նախագահին բացարկ անելու խնդիրը և գնա արտահերթ ընտրությունների, դա իմ համար գործարքի նշան կլինի ՀԱԿ–ի և իշխանության միջև»

Արման Մելիքյան. «Եթե ՀԱԿ–ը չբարձրացնի ԿԸՀ նախագահին բացարկ անելու խնդիրը և գնա արտահերթ ընտրությունների, դա իմ համար գործարքի նշան կլինի ՀԱԿ–ի և իշխանության միջև»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն անդրադառնալով ՀԱԿ–իշխանություն երկխոսությանը՝ ասել է.

–Ես առհասարակ կողմնակից եմ երկխոսությանը՝ էվոլյուցիոն քաղաքական զարգացմանը, բայց ոչ այն երկխոսությանը, որ այսօր կա իշխանությունների և ՀԱԿ–ի միջև։ Այսօրվա երկխոսության քննարկման հիմնական առարկան արտահերթ ընտրություններն են։ Ես 80 տոկոսով համոզված եմ, որ արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ համաձայնություն չի լինի, բայց եթե նույնիսկ եղավ էլ, արտահերթ ընտրությունը բան չի փոխի։ Որովհետև Հայաստանին այսօր անհրաժեշտ են կառավարման համակարգի նորացում, խոր փոփոխություններ։ Արտահերթը ոչ մի արդյունք չի տա, որովհետև ԿԸՀ–ն իշխանությունների կողմից է նշանակվում։ Ազարյանն էլ ինձ համար կեղծ ընտրությունների խորհրդանիշ է։

Արման Մելիքյանն այնուհետև ավելացրել է.

Եթե ՀԱԿ–ը չբարձրացնի ԿԸՀ նախագահին բացարկ անելու խնդիրը և գնա արտահերթ ընտրությունների, այսինքն՝ համաձայնություն լինի արտահերթ ընտրությունների, բայց Ազարյանը շարունակի մնալ ԿԸՀ նախագահ, դա իմ համար գործարքի նշան կլինի ՀԱԿ–ի և իշխանության միջև։

ԼՂՀ նախկին արտգործնախարարը չի բացառել ՌԴ–ի ազդեցությունը ՀՀ քաղաքական դաշտի վրա. մասնավորապես նա նշել է, որ Պուտինի նախագահ ընտրվելու դեպքում չի բացառվում Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակտիվացումը, ՌԴ–ի մեծ ազդեցությունը ՀՀ նախագահական ընտրություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը