Մեկնաբանություն

10.03.2022 12:52


«Խաղաղության դարաշրջանի» շահառուներն ու զոհերը

«Խաղաղության դարաշրջանի» շահառուներն ու զոհերը

Նիկոլ Փաշինյանը մեր երկրի գլխին պատերազմ ու պարտություն բերեց, բայց ներկայանում է որպես խաղաղության աղավնի։ Նա հիմա Թուրքիայի ու Ադրբեջանի հետ «Խաղաղության դարաշրջանի» քարոզիչ է։

Խաղաղության դարաշրջանը լավ բան է, բայց Նիկոլի «Խաղաղության դարաշրջանը» ամեն օր նոր պատերազմ ու նոր ավերածություններ է բերում։ Այդ դարաշրջանը կոչերով ու լոզունգներով չի լինում, թշնամու առաջ սողալով չի լինում։ Այդ դարաշրջանից թշնամին ավելի է հաբռգում ու անցնում գրոհի։

Ինչպես հայտնի է, վերջին օրերին ավելացել է լարվածությունը Հայաստան–Ադրբեջան, Արցախ–Ադրբեջան շփման գծերում։ Ունենք զոհ, կա վիրավոր, խափանվել է գազամատակարարումը։ Այնպես չէ, որ մյուս օրերին լարվածություն չի եղել։ Պարզապես հիմա նկատվում է Ադրբեջանի լկտիացում, որն ակնհայտորեն պայմանավորված է ռուս–ուկրաինական հակամարտությամբ։ Թուրքիան ու Ադրբեջանն ատամները սրած սպասում են, որ Մոսկվան խրվի ուկրաինական ճահճի մեջ, որպեսզի իրենք առիթից օգտվեն ու անցնեն գործի։ Արևմուտքն էլ դեմ չէ ռուսների համար երկրորդ ճակատ բացելուն, ուստի՝ նոր պատերազմի հավանականությունը մեծանում է։

Նիկոլն այսօր կառավարության նիստում անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին ու ասել, որ եկեք գնահատականներ չտանք։

Նիկոլը չի ուզում գնահատական տալ Ադրբեջանի քայլերին, քանզի եթե տա, ապա պետք է խոստովանի, որ հերթական անգամ բլեֆ է արել՝ խոսելով «Խաղաղության դարաշրջանի» մասին։

Եթե Նիկոլը գնահատական տա Ադրբեջանի քայլերին, ապա ստիպված պետք է լինի Ալիևին մի թթու խոսք ասել կամ քննադատել Ադրբեջանին, ինչն ինքը չի անում, քանզի Ալիևը նրա վրա թափ է տվել։ Ալիևը նույնն արել է նաև Հայաստանի մասով ու անելու է այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլն է ներկայացնում Հայաստանը։

Արցախի խնդիրը Նիկոլին իրականում չի հետաքրքրում։ Ինքն ընտրել է թուրքական վեկտորը, կողմ է հակահայկական Շուշիի հռչակագրին, բավարարում է թուրքական բոլոր նախապայմանները և մտահոգված է բացառապես իր աթոռի խնդրով։

«Խաղաղության դարաշրջանից» օգտվում են Թուրքիան, Ադրբեջանը և Նիկոլը, որը պողոսներին վախեցնում է պատերազմով, կեղծ խաղաղասիրություն քարոզում, ամենօրյա ողբերգություն բերում ու փորձում Թուրքիայի միջոցով պահել պաշտոնը։

«Խաղաղության դարաշրջանի» տուժող կողմն Արցախն ու Հայաստանն են։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը