Քաղաքական

27.01.2022 15:05


Ադրբեջանցիները Կարմիր շուկայի հարակից դիրքերից անկանոն կրակել են դեպի օդ

Ադրբեջանցիները Կարմիր շուկայի հարակից դիրքերից անկանոն կրակել են դեպի օդ

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի հարակից դիրքերից հունվարի 26-ին՝ օրվա երկրորդ կեսին, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել դեպի օդ, ոչ գյուղի ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը