Աշխարհ

20.01.2022 19:49


Պեկինի ձմեռային ՕԽ-ի բացումը նման չի լինի ամառայինի բացմանը

Պեկինի ձմեռային ՕԽ-ի բացումը նման չի լինի ամառայինի բացմանը

Պեկինում փետրվարի 4-ին մեկնարկելիք ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը զգալիորեն տարբերվելու է 2008թ. ամառային մարզահանդեսի սցենարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Այն կարտացոլի ներկա ժամանակները: Այս մասին ասել է արարողության ռեժիսոր Չժան Յիմուն։

Բացման արարողությունը տեղի կունենա Ազգային մարզադաշտում, որտեղ տրվել է 2008թ. ամառայինի մեկնարկը, որը ղեկավարել է նույն Չժան Յիմուն:

Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, և գրեթե ամեն ինչ պատրաստ է 100%-ով,-հայտնել է Խաղերի հեռարձակման ծառայության ղեկավար և օլիմպիական ալիքի ծառայությունների գործադիր տնօրեն Յաննիս Էքզարխոսը։

Այս խորագրի վերջին նյութերը