Լրահոս

12.07.2011 14:05


Քաղաքագետ. «Վրացական իշխանությունները բավական դժվար քաղաքական որոշում են ընդունել»

Քաղաքագետ. «Վրացական իշխանությունները բավական դժվար քաղաքական որոշում են ընդունել»

Այսօր ասուլիսի ժամանակ անդրադառնալով Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված այն օրենքին, որով Վրաստանի հայկական եկեղեցուն շնորհվել է հրապարակային իրավունքի իրավական կարգավիճակ, «Կովկաս» ինստիտուտի փոխնախագահ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն ասել է, որ Վրաստանի իշխանությունները բավական դժվար քաղաքական որոշում են ընդունել։ Դրա ընդունումը կապված էր այն բանի հետ, որ Վրաստանը պարտավորություններ ունի Եվրախորհրդի և միջազգային այլ կազմակերպությունների առջև։

Նա նաև նկատել է, որ այս հարցի արծարծումը մակերես հանեց վրացական իշխանությունների և ուղղափառ եկեղեցու բավական լուրջ տարաձայնությունները, քանի որ Սահակաշվիլին ու իր թիմն արևմտամետ են, իսկ վրաց ուղղափառ եկեղեցին մի փոքր այլ ուղղվածություն ունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը