Լրահոս

04.12.2021 20:26


Երևանում Suzuki-ում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել. վարորդը հասցրել է կնոջն ու երեխաներին դուրս բերել, ավտոմեքենան էլ վերածվել է մոխրակույտի

Երևանում Suzuki-ում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել. վարորդը հասցրել է կնոջն ու երեխաներին դուրս բերել, ավտոմեքենան էլ վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:30-ի սահամններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի «Վարդանանք» ռեստորանային համալիրի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են Suzuki մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին դարձել է ոչ շահագործելի՝ վերածվելով մոխրակույտի:

Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայրում վարորդը հրշեջներին ասում էր, որ ավտոմեքենան վարելու ժամանակ կրակ է նկատել, հասցրել է կնոջն ու 2 երեխաներին դուրս բերել ավտոմեքենայից, սակայն կրակն այնքան արագ է տարածվել, որ չեն հասցրել դրա տարածումը կանխել:

Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը