Աշխարհ

28.11.2021 14:31


Իսրայելը կորոնավիրուսի «Օմիկրոն» նոր հիմնամանրէի պատճառով 14 օրով փակել է երկրի սահմանները

Իսրայելը կորոնավիրուսի «Օմիկրոն» նոր հիմնամանրէի պատճառով 14 օրով փակել է երկրի սահմանները

Իսրայելում COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարական հանձնաժողովը հաստատել է «Օմիկրոն» նոր հիմնամանրէի պատճառով 14 օրով երկրի սահմանների փակումը բոլոր օտարերկրացիների համար։ Այս մասին ասվում է երկրի վարչապետ Նաֆթալի Բենեթի գրասենյակի կայքում հրապարակված հայտարարության մեջ, հայտնում է korrespondent.net-ը։

«Որոշումներն ուժի մեջ կմտնեն կիրակի (28 նոյեմբերի, 2021 թ.) կեսգիշերից և ուժի մեջ կլինեն 14 օր։ Բոլոր օտարերկրյա քաղաքացիներին արգելվում է մուտք գործել Իսրայել, բացառությամբ հատուկ հանձնաժողովի կողմից հաստատված դեպքերի։ Իսրայելի անվտանգության գլխավոր ծառայությունն ակտիվացնում է բջջային հեռախոսների մոնիթորինգը՝ «Օմիկրոն» նոր հիրմնամանրէով հաստատված վարակվածներին հետևելու, նրանց տեղորոշելու և վարակման շղթան ընդհատելու համար։ Պատվաստված կամ ապաքինված իսրայելցիներն Իսրայել ժամանելուն պես պետք է կատարեն ՊՇՌ թեստ, որից հետո նրանք կանցնեն տնային կարանտինի»,-ասվում է գրասենյակի հայտարարության մեջ:

Չպատվաստվածները յոթ օր ինքնամեկուսացման մեջ կմնան՝ պայմանով, որ կորոնավիրուսի երկրորդ թեստի արդյունքը բացասական լինի։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը