Աշխարհ

27.11.2021 15:26


Ալիևը Լուկաշենկոյին պատմել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքների մասին

Ալիևը Լուկաշենկոյին պատմել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքների մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շաբաթ հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ, հայտնել է «ԲելՏԱ»-ն։

Տեղեկությունների համաձայն՝ Ալիևը Լուկաշենկոյին տեղեկացրել է Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների հետ հանդիպման արդյունքների մասին։

«Իլհամ Ալիևը Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ նախօրեին կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Լուկաշենկոն և Ալիևը քննարկել են նաև Ադրբեջանի և ՀԱՊԿ-ի փոխհարաբերությունները։

Աղղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը