Լրահոս

09.07.2011 09:59


Քադաֆիի նստավայրի շրջանում երկու պայթյուն է որոտացել

Քադաֆիի նստավայրի շրջանում երկու պայթյուն է որոտացել

«Ֆրանս Պրես» գործակալությունը հաղորդում է, որ Լիբիայի մայրաքաղաքի Բաբ ալ–Ազիզիա շրջանում, որտեղ գտնվում է երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի նստավայրը, լույս շաբաթ գիշեր երկու ուժեղ պայթյուն է որոտացել։

Պատճառված վնասների մասին առայժմ չեն հաղորդվում։

Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, Քադաֆին հանդես էր եկել մի քանի հարյուր լիբիացի զինվորների դեպի Եվրոպա ուղարկելու սպառնալիքով, որպեսզի վրեժ լուծի արևմտյան երկրներից իր դեմ ուղղված ՆԱՏՕ–ի ռազմական արշավի համար։

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստի»–ն, Լիբիայի իշխանությունների տվյալների համաձայն՝ ՆԱՏՕ–ի ռմբակոծությունների հետևանքով Լիբիայում զոհվել է ավելի քան 700 մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Ամենաուժգին օդային հարվածները հասցվում են Տրիպոլիի խիտ բնակեցված Բաբ ալ–Ազիզիա շրջանի ուղղությամբ։

Ընդհանուր առմամբ, մարտի 31–ից ի վեր, երբ Լիբիայում ռազմական գործողությունները անցան ՆԱՏՕ–ի հրամանատարության ներքո Լիբիայի վերևում ոչ թռիչքային գոտու ապահովման և տեղի խաղաղ բնակչությանը պաշտպանելու շրջանակներում դաշինքի օդային ուժերը կատարել են 14 300 թռիչք, որոնցից ավելի քան 5 000–ը ռազմական։

Այս խորագրի վերջին նյութերը