Լրահոս

22.10.2021 17:40


Տղամարդը նետվել է Դավիթաշենի կամրջից․ հարազատները նրան առավոտվանից որոնում էին

Տղամարդը նետվել է Դավիթաշենի կամրջից․ հարազատները նրան առավոտվանից որոնում էին

Այսօր` հոկտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները անանցանելի վայրից դուրս են բերել մոտ 55-60 տարեկան տղամարդու դի։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Քննիչի որոշմամբ նշանակվմել է դատաբժշկական փորձաքննություն, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Փրկարարները դին պատգարակով մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։

Մահացածը Երևանի բնակիչ Ա. Պ-ն էր, ում առավոտվանից ընտանիքի անդամները որոնում էին։

Այս խորագրի վերջին նյութերը