Աշխարհ

13.10.2021 20:43


Իրանը զորավարժությունների ժամանակ նորագույն հրթիռային համակարգ է գաղտնազերծել (տեսանյութ)

Իրանը զորավարժությունների ժամանակ նորագույն հրթիռային համակարգ է գաղտնազերծել (տեսանյութ)

Իրանում անցկացվող «Վելայաթի երկնքի պահապաններ 1400» զորավարժությունների շրջանակում առաջին անգամ գործարկվել է նորագույն հրթիռային համակարգը:

Ինչպես ներկայացնում է «Թասնիմ» գործակալությունը, զորավարժությունների ընթացքում բանակի և «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» օդուժի ստորաբաժանումները կիրառել են նորագույն համակարգը, որը հրթիռն արձակում է ուղղահայաց աշխատող տեխնիկայի օգնությամբ: Այն կարելի է օգտագործել միջին հեռավորությամբ թիրախներ խոցելիս:

Համակարգը համալրված է հենց արձակման համար նախատեսված ռադարով, որը թույլ է տալիս մարտում ինքնուրույն արձակում իրականացնել՝ կախում չունենալով օժանդակող ռադարային համակարգերից:

Ենթադրվում է, որ նորույթը կարող է զինվել 8-12 հրթիռով:

Տեսանյութն՝ այստեղ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը