Աշխարհ

13.10.2021 21:25


«Կաղամարի խաղը» սերիալը դարձել է Netflix-ի պատմության ընթացքում ամենահանրաճանաչը

«Կաղամարի խաղը» սերիալը դարձել է Netflix-ի պատմության ընթացքում ամենահանրաճանաչը

Ռեժիսոր Հվան Ջոն Հեքի «Կաղամարի խաղը» հարավկորեական սերիալը դարձել է Netflix-ի պատմության ընթացքում ամենահանրաճանաչը․ նախագիծը պատմում է գոյատևման դաժան խաղերի մասին։ Տեղեկատվությունը հրապարակվել է ծառայության Twitter-ի հաշվում։

Պրեմիերայի օրվանից (25 օրվա ընթացքում) սերիալը 111 միլիոն դիտում է հավաքել։ Դա նշանակում է, որ «Կաղամարի խաղն» առաջ է անցել ամերիկյան «Բրիջերթոններ» սերիալից, որը ցուցադրության առաջին շաբաթների ընթացքում ընդհանուր առմամբ 82 միլիոն դիտում է հավաքել։

Հարավկորեական սերիալը Netflix-ի թոփը գլխավորել է 90 երկրում և ներառվել է ԱՄՆ-ում 18 ամենապահանջված շոուների ցանկում։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը