Աշխարհ

23.09.2021 22:20


Համացանցում տեսանյութ է հայտնվել՝ ինչպես է թալիբը «զվարճանում» Քաբուլի օդանավակայանում (տեսանյութ)

Համացանցում տեսանյութ է հայտնվել՝ ինչպես է թալիբը «զվարճանում» Քաբուլի օդանավակայանում (տեսանյութ)

«Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչը որոշել է «զվարճանալ» Քաբուլի օդանավակայանում՝ նստած անցնելով ուղեբեռների համար նախատեսված փոխադրիչ գոտով: Համապատասխան տեսանյութը հրապարակել է Life.ru-ն:

Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես է թալիբներից մեկը նստել ուղեբեռի համար նախատեսված ժապավենի վրա և հիացական բացականչություններով մտնում ուղեբեռի խցիկ:

Միևնույն ժամանակ երևում է, որ օդանավակայանի աշխատակիցը հանգիստ հետևում է տեղի ունեցողին և նույնիսկ օգնում է թալիբին մտնել փակ հատված: Սոցցանցի որոշ օգտատերեր կատակել են՝ ասելով, թե «թալիբները որոշել են խաղալ» կամ «սա տեղի օդանավակայանի վերջին փորձարկումն է զբոսաշրջիկների հոսքից առաջ»:

Տեսանյութն՝ այստեղ

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը