Աշխարհ

23.09.2021 18:40


Surface Duo 2. Microsoft-ը ներկայացրել է նոր սերնդի ծալովի սմարթֆոնը

Surface Duo 2. Microsoft-ը ներկայացրել է նոր սերնդի ծալովի սմարթֆոնը

Ամերիկյան Microsoft ընկերությունը ներկայացրել է իր ծալովի սմարթֆոնի երկրորդ սերնդի մոդելը, որն ստացել է Surface Duo 2 անվանումը: Շնորհանդեսը տեղի է ունեցել առցանց ձևաչափով և հեռարձակվել է ընկերության կայքում:

Ինչպես ներկայացվում է, սմարթֆոնը ծալվում է գրքի պես, ինչը թույլ է տալիս երկու էկրան օգտագործել միևնույն ժամանակ: Նորույթը կատարելագործվել է նախորդ մոդելի համեմատ: Մասնավորապես, այժմ այն համալրված է երեք տեսախցիկից կազմված համակարգով, Qualcomm Snapdragon 888 պրոցեսորով՝ 5G ցանցում աշխատելու հնարավորությամբ:

Surface Duo 2 մոդելը ներկայանում է 8,3 դյույմ անկյունագծով էկրանով՝ պատկերի մինչև 90 Գց թարմացման հաճախականությամբ:

Ընկերությունը հայտարարել է, որ մոտ 150 խաղ, այդ թվում՝ Asphalt Legends 9, Modern Combat 5 և Dungeon Hunter 5 խաղերը, հարմարեցվել են երկէկրան սմարթֆոնին. էկրաններից մեկը կարելի է օգտագործել ինչպես «կոնտրոլլեր», իսկ մյուսը՝ անմիջապես խաղի պատկերման համար:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը