Լրահոս

16.09.2021 16:03


Սյունիքի մարզում 37-ամյա վարորդը ամբարձիչով վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջնակին, վերջինս տեղում մահացել է

Սյունիքի մարզում 37-ամյա վարորդը ամբարձիչով վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջնակին, վերջինս տեղում մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Լեհվազ գյուղի կենտրոնական փողոցում նույն գյուղի բնակիչ՝ 37-ամյա Ռայմոնդ Պետրոսյանը իր վարած ամբարձիչով վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 6-ամյա Անետա Խաչատրյանին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեխան, ով սովորում էր նշված գյուղի դպրոցում, տեղում մահացել է։

Փաստի առթիվհարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Քննիչի հաձնարարականով ամբարձիչը տեղափոխվել է ոստիկանության Մեղրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Այս խորագրի վերջին նյութերը