Աշխարհ

15.09.2021 21:40


Ռուսաստանի չորս քաղաքներից թռիչքներ են սկսվում դեպի Թուրքիա

Ռուսաստանի չորս քաղաքներից թռիչքներ են սկսվում դեպի Թուրքիա

Սեպտեմբերի 21-ից Ռուսաստանի 4 քաղաքներից դեպի Թուրքիա կիրականացվեն թռիչքներ: Այդ մասին հայտնում են թուրքական և ռուսական լրատվամիջոցները: Ըստ տեղեկությունների՝ այսուհետև Ռուսաստանի Պսկով, Մագադան, Չիտա, Մուրմանսկ քաղաքներից թռիչքներ են իրականացվելու դեպի Թուրքիա:

Նշվում է, որ վերոնշյալ քաղաքներից թռիչքներ են լինելու նաև դեպի Եգիպտոս և Իսպանիա:

Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիան արգելեց Ռուսաստանից եկած այն զբոսաշրջիկների մուտքը, որոնք պատվաստվել էին «Sputnik Light» պատվաստանյութով:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը