Քաղաքական

09.09.2021 21:19


Սեպտեմբերի 21-ի «գունագեղ» միջոցառումը կազմակերպելու համար պետբյուջից 1 միլիարդ դրամ է հատկացվել

Սեպտեմբերի 21-ի «գունագեղ» միջոցառումը կազմակերպելու համար պետբյուջից 1 միլիարդ դրամ է հատկացվել

Hraparak.am-ի տեղեկություններով, անկախության տոնը նշելու համար բյուջեից հատկացվելու է 1 մլրդ դրամ՝ 2 մլն դոլար։ 2 մլն դոլարը ծախսելու համար մրցույթ չի հայտարարվելու։

Գնումը կառավարությունը ձևակերպել է որպես հրատապ և իրականացնում է մեկ անձից, այսինքն՝ առանց մրցույթի։ Այդ մեկ անձը կառավարության սիրեցյալ ընկերությունն է՝ «Դոմինո փրոդաքշն» ՍՊԸ-ն, որը Նիկոլ Փաշինյանի օրոք մեծ պատվերներ է ստանում։ Կայքի փոխանցմամբ՝ այս ընկերության սեփականատեր Աշոտ Առաքելյանը Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի հետ մտերիմ ընկերական հարաբերություններ ունի, և հենց Արայիկ Հարությունյանն է ապահովում Աշոտ Առաքելյանի «պռախոդը» նոր իշխանության օրոք։

Համամատության համար նշվում է, որ 2018 թվականին անկախության 27-ամյակը նշելու համար ՀՀ պետբյուջեից ծախսվել է ընդամենը 84 մլն 775 հազար դրամ: Մոտավորապես նույնչափ գումար՝ 100 մլն դրամ էր հատկացվել անկախության հռչակման 25-րդ և 26-րդ տարեդարձների տոնական միջոցառումների համար։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում հայտարարել էր, որ անկախության 30-ամյակի առիթով Հանրապետության Հրապարակում «գունագեղ միջոցառում» են անկցացնելու:

Այս խորագրի վերջին նյութերը