Քաղաքական

09.09.2021 17:37


ՔՊ պատգամավոր Տրդատ Սարգսյանը փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով սկանդալային հայտարարություն արեց դատարանում

ՔՊ պատգամավոր Տրդատ Սարգսյանը փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով սկանդալային հայտարարություն արեց դատարանում

Փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի ենթարկվելու միջադեպից հետո Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից հրաժարական տված, ապա իշխող «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության ցուցակով պատգամավոր դարձած Տրդատ Սարգսյանն այօր սկանդալային հայտարարություն արեց դատարանում:

Վերջինս հայտնեց, որ ամբաստանյալ Հարություն Գրիգորյանն իր հորեղբոր թոռան ամուսինն է, աշխատել է իր մոտ՝ որպես օգնական: Սարգսյանը դատարանում նշեց, որ ոստիկանապետի հետ իր հանդիպումից հետո Հարություն Գրիգորյանին ասել է, որ գնա ոստիկանություն։

Փաստացի, Տրդատ Սարգսյանի խոսքից պարզ է դառնում, որ ոստիկանապետը գործը քննարկել է մարզպետի հետ, որի անունը շրջանառվում է դեպքի շրջանակներում:

Համաձայն մամուլի հրապարակումների ու գործի նյութերի՝ Տրդատ Սարգսյանը եղել է դեպքի վայրում, մասնակից է եղել սպայի դաժան ծեծին: Բացի այդ վերջինս անձնական շահագրգռվածություն է ունեցել, քանի մեղադրյալ հետ գործնական ու բարեկամական հարաբերություններ է ունեցել:

Մեղադրող դատախազի դիտարկմանը, որ տուժող կողմը և մի քանի վկաներ պնդել են, որ Տրդատ Սարգսյանին տեսել են դեպքի վայրում՝ Սարգսյանը պնդեց. «Ես դեպքի վայրում չեմ եղել, ցուցմունքները սուտ են, թե ինչ մոտիվ ունեն ցուցմունք տվողները, կարծում եմ, որ հետամուտ կլինեք և կբացահայտեք»:

Նշենք, որ ծեծի ենթարկված սպան շուրջ 3 տարի է՝ կոմայի մեջ է:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը