Քաղաքական

09.09.2021 14:15


Բարոյազուրկ իշխանությունները փրփուրից են կառչում. մտադիր են կալանավորել քաղցկեղով ծանր հիվանդ Վրեժ Մարկոսյանին

Բարոյազուրկ իշխանությունները փրփուրից են կառչում. մտադիր են կալանավորել քաղցկեղով ծանր հիվանդ Վրեժ Մարկոսյանին

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ն հարցաքննության է հրավիրել «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանին և մտադիր է նրան մեղադրանք առաջադրել։ Ավելին՝ Նախաքննական մարմինն այնքան բարոյազուրկ է դարձել, որ քննարկում է անգամ Մարկոսյանին կալանավորելու հարցը ու միջնորդություն ներկայացնել դատարան, թեև նա արդեն 70-ն անց է ու քաղցկեղով ծանր հիվանդ. գտնվում է հիվանդության վերջին փուլում։

Հաշվի առնելով, որ գործերը բաշխվում են ոչ թե էլեկտրոնային մակագրման համակարգի, այլ դատարանների նախագահների կողմից, հետևապես միջնորդությունն ստանալու դեպքում մեծ է հավանականությունը, որ նախկին դատախազ, այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի ձեռքով այն կրկին կմակագրվի իշխանությունների «սրտի» դատավոր Մնացական Մարտիրոսյանին, որն էլ պարզապես կդակի Վրեժ Մարկոսյանին կալանավորելու որոշումը։

Մեր տեղեկություններով՝ իշխանությունները Վ.Մարկոսյանին որոշել են մեղադրանք առաջադրել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, իրավագիտության դոկտոր Աղվան Հովսեփյանին առնչվող քրեական գործով՝ նրա վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով, քանի որ քրեական գործը ուղղակի փուչիկ է, որը կարվել է բազմաթիվ խախտումներով, իսկ փաստաբանական թիմը հետևողականորեն ի ցույց է դնում այդ իրավական տգիտությունը

Այս խորագրի վերջին նյութերը