Մեկնաբանություն

09.09.2021 10:05


Մասշտաբային ու գունագեղ գեղցիություն

Մասշտաբային ու գունագեղ գեղցիություն

Նիկոլ Փաշինյանի սիրտը սեպտեմբերի 21–ին մասշտաբային ու գունագեղ տոնակատարություն է ուզում։ ՀՀ ու Արցախի ինքնիշխանության հերն անիծեց ու հիմա տոնում է դա։

Մարդիկ դեռ իրենց որդիների դիակներն են փնտրում, գերիների վերադարձին են սպասում, գերեզման են սարքում, բայց Նիկոլն ուզում է հրապարակում տոն կազմակերպել։

Նիկոլի սիրտը տոն է ուզում, քանզի գեղցի է։ «Թավշյա» հեղափոխությունն էլ ի վերջո վերածվեց գեղցիականության․ փողոցում խորոված անելը դարձավ հեղափոխություն կոչվածի խորհրդանիշը։

Նիկոլը գեղցի է և դա դրսևորվում է բոլոր ոլորտներում ու բոլոր առիթներով։ Գեղցիների մտքի թռիչքն ուտել–խմելն է, ցուցամոլությունը և անճաշակությունը։ Նաև՝ անտակտությունը և գռեհիկությունը։

Գունագեղ տոնակատարությունն այն արհավիրքի ֆոնին, որը բերել է Նիկոլը, իսկական գեղցիություն է։ Նիկոլը գիտի, որ իր ընտրազանգվածի համար Արցախի պետականության կորուստը, հազարավոր զոհերը, անհետ կորածները, վիրավորները, գերիները հուզմունքի առարկա չեն։ Նիկոլի ընտրազանգվածի, ինչպես և անձամբ ի՛ր համար կարևոր են այլ բաները։ Այդ ընտրազանգվածը տժժում է (Ալեն Սիմոնյանի ու մասնագիտությամբ Նիկոլի աներձագ աշխատող Հրաչի պես), քեֆ է անում, երբեմն հրապարակավ։ Երբեմն էլ մտքի մեջ ուրախանում է, որ «Ղարաբաղից պրծանք»։

Նիկոլի ընտրազանգվածի մի մասը փաստացի քվեարկել է Թուրքիայի ու Ադրբեջանի կցորդ դառնալու օգտին և դա է պատճառը, որ Արցախի պետականության կորուստը, Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի, Տավուշի մարզերի տարածքները նրան չեն հետաքրքրում։ Մեծ հաշվով՝ այդ մարդկանց ՀՀ–ն էլ չի հետաքրքրում, կարևորը «կոռմը» տեղը լինի ու գեղցիական միջոցառումների պակաս չլինի։

Նիկոլն այս ամենը գիտի, քանզի ինքն էլ է այդպիսին ու ինքն էլ է այդպես մտածում։ Դրա համար էլ իրենց համոզմամբ ոչինչ չի պատահել։ Ավելին՝ շատ լավ առիթ է ստեղծվել քիրվայության։ Ու հենց դրա համար էլ, ըստ Նիկոլի, պետք է գունագեղ տոն կազմակերպել ու քելեխը վերածել հարսանիքի։

Հայկ Ուսունց

ՀԳ։ Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը, թերևս, Միկոնոսում «տռենիռովկա» էին լինում ու տժժում էին, որպեսզի գան ու «հպարտ» քաղաքացիների հետ մասնակցեն գեղցու գունագեղ միջոցառմանը։

Այս խորագրի վերջին նյութերը