Քաղաքական

07.09.2021 12:59


Թշնամին դիպուկահարից կրակել է Կարմիր Շուկայի տներից մեկի վրա

Թշնամին դիպուկահարից կրակել է Կարմիր Շուկայի տներից մեկի վրա

Այսօր թշնամին հերթական սադրանքին է դիմել Արցախի Հանրապետության Կարմիր Շուկայի ուղղությամբ։ Այս անգամ ևս թշնամու թիրախում խաղաղ բնակիչներն են եղել։ Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Կարմիր Շուկայի բնակիչներից մեկը։

Թշնամին դիպուկահարից կրակել է Կարմիր Շուկայի տներից մեկի վրա, այն սենյակի պատուհանին, որտեղ երեխայի ննջասենյակն է եղել։ Բարեբախտաբար, երեխան սենյակում չի եղել։

Բնակչի խոսքով՝ դեպքից անմիջապես հետո տեղյակ են պահել ռուս խաղաղապահներին, որոնք անմիջապես եկել են դեպքի վայր։

Այս խորագրի վերջին նյութերը