Քաղաքական

02.09.2021 15:29


Ուրեմն այդպես է պետք, մեծ խնդիր մի շինեք․ Վահագն Խաչատրյանը՝ ՀՀ բարձր ղեկավարության կողմից Արցախ չայցելելու մասին (տեսանյութ)

Ուրեմն այդպես է պետք, մեծ խնդիր մի շինեք․ Վահագն Խաչատրյանը՝ ՀՀ բարձր ղեկավարության կողմից Արցախ չայցելելու մասին (տեսանյութ)

Ուրեմն այդպես է պետք, ուրիշ բաներ մի փնտրեք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանը` անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակին վարչապետը, կառավարության անդամները Արցախ չեն այցելել, փոխարենը՝ Նիկոլ Փաշինյանը նախընտրել է հանգիստը վայելել։

«Ուրեմն քաղաքական որոշում կա, ՀՀ իշխանությունը, կառավարությունը որոշել է այսօրվա հետ կապված միջոցառումներն այդպես անել։ Որևէ խնդիր չկա, նորմալ է, ես կարծում եմ՝ պետք չէ ինչ-որ ավելի մեծ պրոբլեմներ շինել»,-շեշտեց նա։

Այդ հարցին առնչվող այլ մանրամասներ Վահագն Խաչատրյանը հորդորեց ճշտել վարչապետի մամուլի խոսնակից։

Այս խորագրի վերջին նյութերը