Աշխարհ

07.08.2021 18:40


Perseverance մարսագնացին չի հաջողվել Կարմիր մոլորակից գրունտային նմուշներ հավաքել

Perseverance մարսագնացին չի հաջողվել Կարմիր մոլորակից գրունտային նմուշներ հավաքել

Ամերիկյան Perseverance մարսագնացին չի հաջողվել առաջին փորձից Կարմիր մոլորակից գրունտային նմուշներ հավաքել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է NASA-ն:

«Տվյալները, որոնք Երկիր է ուղարկել Perseverance մարսագնացը նմուշների հավաքման առաջին փորձից հետո, ցույց են տվել, որ գործողության ընթացքում նյութեր չեն հավաքվել»,-ասվում է NASA-ի հաղորդագրության մեջ:

NASA-ում կարծում են, որ անհաջողության պատճառը հորատման աշխատանքների ժամանակ գրունտի տեղաշարժն է եղել, այլ ոչ թե տեխնիկական անսարքությունը:

Առաջիկա օրերին մասնագետները փորձելու են ուսումնասիրել եղած տվյալները և լրացուցիչ դիագնոստիկա անցկացնել:

Perseverance-ը Մարսի վրա վայրէջք էր կատարել շուրջ 7 ամսվա թռիչքից հետո՝ 2021 թվականի փետրվարի 18-ին:

Այս խորագրի վերջին նյութերը