Աշխարհ

06.08.2021 22:15


Apple-ը սկսելու է հետևել օգտատերերի լուսանկարներին և ստացվող հաղորդագրություններին

Apple-ը սկսելու է հետևել օգտատերերի լուսանկարներին և ստացվող հաղորդագրություններին

Ամերիկյան Apple տեխնոլոգիական հսկան պաշտոնապես հայտարարել է, որ iOS և iPad OS սարքավորումներում լուսանկարների բովանդակության ստուգման հնարավորություն կներդնի: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ընկերությանը, այդ միջոցառումն իրականացվում է երեխաների դեմ սեռական բռնության նյութերի տարածումը կանխելու համար:

Նշվում է, որ այդ նպատակով ծածկագրության նոր հավելվածներ կգործարկվեն: Տեխնոլոգիան թույլ կտա հայտնաբերել iCloud Photos-ում պահվող արգելված նյութերը, որոնք երեխաների դեմ բռնության տեսարարններ են պարունակում: Նման բովանդակության հայտնաբերման դեպքում Apple-ն այդ մասին տեղեկություն կփոխանցի իրավապահ մարմիններին:

Կասկածելի լուսանկարներից բացի iOS-ը հետևելու է նույնանուն հավելվածում ստացվող հաղորդագրությունների բովանդակությանը: Համակարգը նախազգուշացում կուղարկի երեխաներին և նրանց ծնողներին սեռական բնույթի լուսանկարներ և հղումներ ստանալիս կամ ուղարկելիս:

Նշվում է նաև, որ Siri ձայնային օգնականն ու որոնողական համակարգը ևս կխոչընդոտեն երեխաների դեմ սեռական բռնության մասին նյութերի որոնումը: Համակարգն օգտատիրոջը կզգուշացնի, որ հետքրարվածությունը նման նյութերի նկատմամբ վնասակար և վտանգավոր է:

Այս գործառույթը կկիրառվի iPhone-ներում և iPad-ներում iOS 15 օպերացիոն համակարգի թողարկումից հետո, այսինքն՝ այս տարվա աշնանը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը