Լրահոս

03.08.2021 17:54


Երևանում բախվել են Toyota Land Cruiser-ը, Nissan-ն ու ЗИЛ-ը․ կան վիրավորներ

Երևանում բախվել են Toyota Land Cruiser-ը, Nissan-ն ու ЗИЛ-ը․ կան վիրավորներ

Այսօր, օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Արտաշատի խճուղում, կամրջի վրա բախվել են Toyota Land Cruiser, Nissan և ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է, իսկ տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկները, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը