Աշխարհ

26.07.2021 21:50


Վրաստանում Ադրբեջանից ներմուծվող մաքսանենգ ծխախոտի և պիրոտեխնիկայի խոշոր խմբաքանակ է առգրավվել

Վրաստանում Ադրբեջանից ներմուծվող մաքսանենգ ծխախոտի և պիրոտեխնիկայի խոշոր խմբաքանակ է առգրավվել

Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները մաքսանենգ ապրանք տեղափոխող մեքենա են կանգնեցրել վրաց-ադրբեջանական սահմանի «Կարմիր կամուրջ» անցակետում: Այս մասին հաղորդում է Новости-Грузия-ն` վկայակոչելով երկրի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությանը:

Գերատեսչության տվյալներով` Ադրբեջանից փորձել են տարբեր անուն ապարնքանիշերի 170 900 չհայտարարագրված ծխախոտ և շուրջ 294 900 մաիվոր պիրատեխնիկա ներմուծել:

Չհայտարարագրված ապրանքի ընդհանուր մաքսային արժեքը կազմում է ավելի քան 72 700 լարի (23 400 դոլար):

Գործի նյութերն ուղարկվել են երկրի ֆիննախարարության Քննչական ծառայություն` հետագա արձագանքի համար:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը