Աշխարհ

26.07.2021 09:42


Իրանում շարունակվում են ցույցերը․ բախումների հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Իրանում շարունակվում են ցույցերը․ բախումների հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Իրանում խմելու և ոռոգման ջրի բացակայության պատճառով հուլիսի 15-ից հարավարևմտյան Խուզեսթան նահանգում մեկնարկած և մինչ օրս երկրի տարբեր հատվածներում տեղի ունեցող ցույցերը սաստկանում են։

Ինչպես մի շարք իրավապաշտպան կազմակերպություններին հղումով գրում է CNN-ը, իրավապահների և ցուցարարների միջև բախումների ընթացքում զոհերի թիվը կարող է հասնել 10-ի, բազմաթիվ մարդիկ լուրջ վնասվածքներ ունեն։

Ընդ որում, Իրավապաշտպանների լրատվական գործակալության (HRANA) տվյալներով՝ վերջին 10 գիշերների ընթացքում Իրանի 30 քաղաքներում և շրջաններում առնվազն 102 մարդ է ձերբակալվել։

Հարկ է նշել, որ խմելու և ոռոգման ջրի բացակայության պատճառով մեկնարկած ցույցերը որոշ շրջաններում նոր երանգ են ստացել՝ վերածվելով կառավարության հրաժարականի և երկրի գերագույն առաջնորդի դեմ ցույցերի։

Նշենք, որ Իրանում երաշտը, որը վերջին կես դարում ամենաաղետաբերն է, անդրադարձել է տնային տնտեսությունների, գյուղատնտեսության, անասնապահության վրա։

Աղբյուրը՝ tert.am

Protests rock restive Iran province over water shortages | The Times of  IsraelIran using unlawful force in crackdown on water protests, rights groups say  | The Times of IsraelDemonstrator Shot Dead At Iranian Water-Shortage ProtestIran's Problems Compounded by Water Shortages - The New York Times

Այս խորագրի վերջին նյութերը