Լրահոս

21.07.2021 21:35


Կռվից հետո 4 հոգով գնացել են տան բակ, վնասել մեքենան, քաշքշել ու հայհոյել մորն ու կնոջը, ապա դանակահարել տղամարդուն

Կռվից հետո 4 հոգով գնացել են տան բակ, վնասել մեքենան, քաշքշել ու հայհոյել մորն ու կնոջը, ապա դանակահարել տղամարդուն

Հուլիսի 20-ին, ժամը 02.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ կոնքային շրջանի կտրած-ծակած արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Մադինա գյուղի մի բնակիչ։

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Մադինա գյուղի 3-րդ փողոցում հիվանդանոց տեղափոխվածն ու 4 անձ կենցաղային հարցերի շուրջ վիճել են, հայհոյել ու քաշքշել են իրար: Վիճաբանությունից հետո այդ անձինք գնացել են տղամարդու տան բակ, վնասել նրա ավտոմեքենան, քաշքշել և հայհոյել են մորն ու կնոջը, իսկ տղամարդուն նկատելով՝ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել, ապա կտրող-ծակող գործիքով երկու անգամ խփել են նրա ազդրին և գոտկային շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Մարտունու քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդուն սուր-կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքները պատճառել է Գեղհովիտ գյուղի 23-ամյա բնակիչը: Նա և վիճաբանության մյուս երեք մասնակիցները բերման են ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն։

Այս խորագրի վերջին նյութերը