Մեկնաբանություն

15.07.2021 12:25


«Չաքուջի» խոստացած «ապագան»՝ իր եղբայր թուրքերի համար. Ալիև-նիկոլ տանդեմի համատեղ հարձակումը Սյունիքի վրա

«Չաքուջի» խոստացած «ապագան»՝ իր եղբայր թուրքերի համար. Ալիև-նիկոլ տանդեմի համատեղ հարձակումը Սյունիքի վրա

Նախօրեին էլի Ալիևը հաչացել էր: Լսած կլինեք երևի, ասել էր, թե՝ «Արևմտյան Զանգեզուրը» իրենց պատմական տարածքն է, լրիվ բաց տեքստով նշել էր, թե ինչ նպատակ ուներ մի քանի օր առաջ ափալ-թափալ «Արևելյան Զանգեզուր» շրջան ստեղծելը (խոսքը Սյունիքին արևելյան կողմից սահմանակից, մինչև նիկոլի դավաճանությունը Արցախի Հանրապետության մաս կազմող տարածքի մասին է): Մի խոսքով, Ալիևը բացեիբաց հայտարարում է, որ Սյունիքը (Զանգեզուր), առհասարակ, Սևանը, Վայոց ձորը, Տավուշը, տո Երևանն էլ հետը Ադրբեջանինն են: Քարտեզներ են տարածում, յեսիմ ինչեր: Բայց գլխավորը՝ հարվածային ուժեր են կուտակում արդեն Հայաստանից զավթած տարածքներում, զորք են խմբավորում, ակնհայտ ռազմատենչ հայտարարություններ անում:

Պարզ է, որ Ալիևն ու Էրդողանը բացեիբաց, «քաղաքակիռտ» միջազգային հանրության աչքի առաջ պատրաստվում են Հայաստանի վերջնական ոչնչացման հարվածին: Ակնհայտ է նաև, որ կոնկրետ Ալիևը խիստ ոգևորված է հունիսի 20-ի «ընտրությունների» հրապարակված պաշտոնական արդյունքներից, քանի որ Տիգրան Մուչուկյանը հայտարարեց, որ այո, քվեարկությանը մասնակցած ՀՀ ընտրողների գրեթե 54 տոկոսն ընտրել է Իլհամ Հեյդարի Ալիևին: Էհ, ո՞վ լիներ այդ դեգենեռատի փոխարեն, որ չոգևորվեր:

Լավ, կասեք, թե՝ հո նորությո՞ւն չէ Ալիևի ագրեսիվ ռիտորիկան: Չէ՛, նորություն չէ: Մի 10-15 տարի առաջ էլ էր նույն բաները հաչում: Ողջ խնդիրն այն է, որ նախկինում նա կարող էր միայն հաչալ, իսկ երբ փորձում էր ինչ-որ շարժում անել, ապա Արցախն ու Հայաստանը, քանի որ ունեին պետության ու հայրենիքի հարգը գնահատող ղեկավարություն, նախապատրաստած ու մարտունակ բանակ, թե՛ մարտադաշտում էին դրա ատամները ջարդում, թե՛ արտաքին ճակատում էին դրա շոշափուկները տրորում, ինչից Ալիևի հաչոցը վերափոխվում էր կաղկանձի:

Բայց իրավիճակ է փոխվել. 2018-ից ի վեր Հայաստանի իշխանությունը զավթել է հակահայ դավաճանական մի խմբոն, որը վայելում է ՀՀ տարածքում բնակվող անազգ-անհայրենիք ինչ-որ էակների բուռն, ես կասեի՝ «ջուջուլակերության» հասցված աղանդավորակռապաշտական վստահությունը: Ողջ խնդիրն այն է, որ հիմա Ալիևը հաչում է, քանի որ վստահ է՝ իր Նիկոլը, 5 միլիարդով իր դեմը կզած Նիկոլը՝ որպես վստահելի ադրբեջանաթուրքական գործընկեր, կանի ամեն ինչ, որպեսզի ամբողջ Հայաստանն էլ նվիրի իրեն:

Եվ Նիկոլն ու նրա գլխավորած ավազակախումբը արդարացնում են Ալիևի բոլոր ակնկալիքները: Բո՛-լո՛ր:

Ահավասիկ, Ալիևը հայտարարե՞ց Սյունիքի վրա հարձակումն սկսելու մասին: Իսկ «չաքուջ»-նիկոլը, որը համարձակ է միայն երկրի ներսում հայերի գլուխները ջարդելու, ամենաեղկելի բառային կոյուղամթերքով կեղտոտ բերանը շաղ տալու դեպքերում, անգամ մի կես թթու խոսք, մի ստից ծպտուն չի համարձակվում արձակել Ալիևի դեմ: Ասենք, որտե՞ղ եք տեսել, որ հրապարակավ և հոժարակամ թշնամու դեմ կզածը ինչ-որ ծպտուն հանի թշնամու դեմ, որը արդեն նրա գործատո՛ւն է, եթե ի սկզբանե էլ չի եղել:

նիկոլն ու նրա սատանաները, ամեն դեպքում, հակադարձում են՝ խոսելով... խաղաղության, ինչ-որ ճանապարհների բացման, մասին: Հա, մի տռտռիկով քյաբաբ բաժանող կար, հիմա մինիստըռ է, դա էլ իր սիրած թուրքերի հետ փոխշահավետ առուտուրից էր խոսում... Այդ բոլոր «խոսակցությունները» ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ ամենաուղիղ պետական դավաճանություն, հանցանք, որի համար ժամանակին ուղղակի կանգնեցնում էին պատի տակ ու դիմահար համազարկով շանսատակ անում...
Բայց հիմնականը՝ Ալիևը Սյունիքի վրա հարձակման ցրցամն է տալիս: Իսկ նրա հանձնակատար նիկոլը՝ իր թրքահպատակ ավազակախմբերով, որոնք չգիտես ինչու՝ կոչվում են «ոստիկանություն» և «աած» (սրանք բոլորը վաղուց օրենքից դուրս են՝ այնքան ապօրինություններ են թույլ տվել), ներսից է հարձակվում Սյունիքի վրա: Այդպիսով, նիկոլն ու Ալիևը գործում են տանդեմով: Կոնկրետ նիկոլը իր մասով հանձնառությունը կատարում է անթերի. մտացածին ու շինծու «գործերով» ձերբակալել է տալիս, գործնականում մեկուսացնում է Սյունիքի այն բոլոր համայնքապետերին, որոնք թշնամու հարձակման դեպքում կարող են կազմակերպել ժողովրդի համախմբումը, ինքնապաշտպանությունը և դիմադրությունը: Պարզ ասած՝ նիկոլը ներսից գլխատում է Սյունիքի վրա թշնամու սպասվող հարձակման դեպքում հնարավոր ինքնապաշտպանության կազմակերպումը: Ու այդ ամենը արվում է «ապագա կա» նարկոզի տակ մնացած քայլող ստամոքսների անուղեղ ու համատարած անտարբերության պայմաններում:

Հա, ի դեպ, խիստ խորհրդանշական է, որ թե՛ նիկոլը, թե՛ նրա գործատու Ալիևը հատուկ ուշադրություն են դարձնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Ալիևը հաչում է այն մասին, թե այդ կոմբինատը բնությանը վնաս է տալիս, իսկ նիկոլը պարզապես անթաքույց թալանով, սեփականության վերաբաշխմամբ է զբաղված: Ի դեպ, եթե Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, ապա Զանգեզուրի ՊՄԿ-ն, Կապանի և Ագարակի կոմբինատներն էլ Սյունիքի տնտեսական, սոցիալական ողնաշարն են: Այնպես որ, ոչինչ պատահական չէ, թշնամին՝ լինի արտաքին, թե ներքին, ի դեմս նիկոլի ու նիկոլականների՝ միշտ հարվածում է հենասյանը:

Հա, բայց դուք հանկարծ չանհանգստանաք, արխային որոճացեք դեմներդ նետված «ապագա կա» թմրախոտը։

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը