Աշխարհ

24.06.2021 10:41


Հռոմի պապը հանդիպել է «Սարդ մարդու» հետ, որը նրան սուպերհերոսի դիմակ է փոխանցել (լուսանկար, տեսանյութ)

Հռոմի պապը հանդիպել է «Սարդ մարդու» հետ, որը նրան սուպերհերոսի դիմակ է փոխանցել (լուսանկար, տեսանյութ)

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նախօրեին Վատիկանում ամենշաբաթյա ընդունելության ժամանակ հանդիպել է «Սարդ մարդուն», գրում է Reuters-ը։

Ավելի ուշ պարզվել է՝ Marvel-ի սուպերհերոսի կոստյումը կրել է 27-ամյա Մատիա Վիլյարդիտան, որը մանկական հիվանդանոցներում աշխատանքի համար անցյալ տարի Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի կողմից պարգևատրվել էր։

«Ես «Սարդ մարդու» կոստյում եմ հագնում, որպեսզի ժպիտ պարգևեմ փոքրիկ հիվանդներին»,-իտալական թերթերից մեկին հայտնել է Վիլյարդիտան։

Նրա խոսքով՝ նախօրեին ունկնդրել է Հռոմի պապի ուղերձը, ապա ողջունել է նրան՝ փոխանցելով սուպերհերոսի դիմակը։

«Իսկական սուպերհերոսները տառապող երեխաներն ու նրանց մտերիմներն են»,-հավելել է իտալացին։

Նշվում է, որ իտալացին մանկական հիվանդանոցներում բուժվող երեխաներին ժպիտներ է պարգևում արդեն 4 տարի։ Նա նույնպես բնածին հիվանդություն ունի և 19 տարի շարունակ բուժումներ է ստացել տարբեր հիվանդանոցներում։

«Երբ մենակ պառկած էի հիվանդասենյակում, շատ էի ցանկանում, որ «Սարդ մարդը» պատուհանից ինձ հյուր գա»,-մի առիթով ասել է երիտասարդը։

Far from home? Spider-Man drops in at the papal audience | News-photos –  Gulf NewsA person dressed as Spiderman leaves after the general audience, amid the coronavirus disease (COVID-19) pandemic, at the Vatican, June 23, 2021. REUTERS/Remo CasilliA person dressed as Spiderman stands amongst the faithful listening to Pope Francis at the general audience, amid the coronavirus disease (COVID-19) pandemic, at the Vatican, June 23, 2021. REUTERS/Remo CasilliPope Francis greets a person dressed as Spiderman after the general audience, amid the coronavirus disease (COVID-19) pandemic, at the Vatican, June 23, 2021. REUTERS/Remo Casilli

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը