Աշխարհ

21.06.2021 15:10


Շվեդիայի խորհրդարանը պատմության մեջ առաջին անգամ անվստահություն է հայտնել վարչապետին

Շվեդիայի խորհրդարանը պատմության մեջ առաջին անգամ անվստահություն է հայտնել վարչապետին

Երկուշաբթի Շվեդիայի խորհրդարանում տեղի է ունեցել գործող վարչապետ Շտեֆան Լևենի նկատմամբ վստահության հարցով քվեարկությունը, գրում է ՏԱՍՍ-ը:

Պատգամավորների մեծ մասը՝ 349 հոգուց 181-ը, անվստահություն է հայտնել կառավարության ղեկավարին:

Վստահության հարցով քվեարկելու հնարավորությունը հստակ նշված է երկրի` 1974-ի նոր սահմանադրության մեջ: Այդ ժամանակից ի վեր խորհրդարանը 11 անգամ քվեարկել է այս հարցի վերաբերյալ և միշտ բացասական:

Այսպիսով, Ստեֆան Լևենը դարձել է պատմության մեջ առաջին վարչապետը, որն անվստահության քվե է ստացել:

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը