Մեկնաբանություն

18.06.2021 15:13


Պետականություն ունենալու վճռականությունն՝ ընդդեմ ազգակործան ղժղժիզմի

Պետականություն ունենալու վճռականությունն՝ ընդդեմ ազգակործան ղժղժիզմի

Այսօր խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավն ավարտվում է, որին հաջորդելու է «լռության օրը», երբ խարոզչությունն արգելված է օրենքով, իսկ հետո…

Հունիսի 20-ը, հիրավի, վճռական օր է Հայաստանի և մեր հասարակության համար, իհարկե: Յուրաքանչյուրիս քաղաքացիական պարտքի զգացումից և իրավիճակի ծայրահեղ լրջության աստիճանի գիտակցումից է կախված բավականին ճակատագրական հարց. լինե՞լ, թե՞ չլինել:

Լինե՞լ, որպես Հայաստան պետություն, լինե՞լ պետականություն՝ բանակ, անվտանգություն, հեռանկար, կյանք, աշխատանք, բարեկեցություն ու նպատակ ունեցող ժողովուրդ, թե՞ ոտնակոխ լինել ու կուլ գնալ թուրքական հորդաներին, վերանալ ու կորչել՝ անհուշ-անհիշատակ ու աննպատակ:

Սկզբունքորեն, չնայած ընտրապայքարում ներգրավված մոտ երեք տասնյակ դաշինքների և կուսակցությունների առատությանը, չնայած իրավիճակի ամբողջ դրամատիզմին ու բարդությանը, ընտրությունն իրականում չափազանց պարզ է: Երևի 1991-ի սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեից այս կողմ, Հայաստանում դեռ երբեք այդքան պարզ հարցադրմամբ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի եղել՝ լինե՞լ, թե՞ չլինել:

Կոնկրետ «Նիկոլ Փաշինյան» անուն-ազգանունով ներկայացող նիկոլ փաշ(ալիև)ն ու նրա «քպ»-ոները, նրանց հարող ու պայքարի մեջ մտած էլի մի քանի մանկլավիկային ուժեր, ըստ էության՝ բացեիբաց ասում են՝ չլինե՛լ, վերանա՛լ, կորչել-գնալ, թրքանա՛լ:

Դրանց շարքում նիկոլ փաշ(ալիև)ն այս արագընթաց քարոզարշավի ընթացքում ամենևին չէր էլ թաքցնում, որ իր հիմնական նպատակը Հայաստանի բացարձակ կործանումն է, իր կազմակերպած «տարօրինակ պատերազմի» 44-րդ օրը՝ 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրած կապիտուլյացիոն հայտարարության ուղեգծի շարունակությունը:

Արդեն երեք տարի Հայաստանում իշխանություն համարվող նիկոլ փաշ(ալիև)ն այս ընթացքում արեց ամեն ինչ երկրի ներսում լրացուցիչ ատելություն սերմանելու, քաղաքացիական բախումներ հրահրելու, ագրեսիվ ու նեանդերթալցի-նախամարդու կեցվածքով հանդես գալու, հասարակության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներին իր դեմ տրամադրելու համար՝ գործարարից մինչև գիտնական, հոգևորականից մինչև հանքագործ, գիտնականից մինչև պետծառայող: Բոլորի՛ն սպառնալով, վիրավորելով, հաշվեհարդարի ենթարկելու«խոստումներ» տալով:

Սա երբևէ որևէ իշխանության վարած ամենից եղկելի, ամենից կեղտոտ ու կեղտաբերան քարոզարշավն էր, որը քաղաքագիտության համալսարանական դասագրքերում կգրանցվի, որպես եզակի նմուշ, երբ երկրի անվանական իշխանությունը ընտրողներին հաշվետվություն չի՛ տալիս և ոչ մի բանի վերաբերյալ, չի առաջարկում ո՛չ մի բան, չի ներկայացնում ո՛չ մի ծրագիր, անգամ քիչ թե շատ բովանդակություն ունեցող որևէ կարգախոս չի առաջարկում, բայց ամեն գնով ցանկանում է վերարտադրվել: Ավելին, չի թաքցնում, որ նպատակադրվել է վերարտադրվել քաղաքացիների կյանքի գնով:

Մյուս կողմից, բոլորս տեսանք, որ հիմնական մրցակից դիտվող և ընկալվող «Հայաստան» դաշինքին, ինչպես նաև՝ «Պատիվ ունեմ» դաշինքին, մյուս հականիկոլական, ճիշտ է ասել՝ երկրաքանդների դեմ պայքարի ելած ուժերին հաջողվեց այս 10-12 օրվա ընթացքում սթափության դաշտ վերադարձնել բազմաթիվ հայրենակիցների:

Ինչ վերաբերում է կոնկրետ «Հայաստան» դաշինքին և այն առաջնորդող նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ապա հաշված օրերի ընթացքում բավականին բնութագրական շրջադարձ տեղի ունեցավ՝ ընկալման տեսակետից: Մարդիկ հենց այս ուժը, հենց Ռոբերտ Քոչարյանին սկսեցին վերստին ընկալել որպես պետության ղեկավար, որպես հենց պետական գործիչ, նրա գլխավորած դաշինքը՝ որպես արդեն գործող կառավարություն, որին կարելի է կոնկրետ խնդիրների վերաբերյալ հարցեր ներկայացնել և ստանալ միանգամայն կոնկրետ պատասխաններ:

Սա թույլ է տալիս առնվազն ենթադրել, որ «Հայաստան» դաշինքը ընտրամարտը շահել է արդեն քվեարկությունից առաջ: Բայց դա նաև հուշում է, որ պետք է ուրեմն չթուլանալ, հակառակը՝ կրկնապատկել, եռապատկել ջանքերը հունիսի 20-ին քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ այդ հաղթանակը ամրագրելու և այն պահելու համար:

Հունիսի 20-ին, կարծում ենք, կդրսևորվի, իսկ 21-ի առավոտյան էլ կարձանագրվի պետականություն, արժանապատվություն և կյանք ունենալու վճռականությունն՝ ընդդեմ երկրաքանդ, ազգակործան ու մահաբեր հիստերիկ ղժղժիզմի:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը