Աշխարհ

16.06.2021 20:40


Fitch-ը նվազեցրել է Թուրքիայի տնտեսական աճի ցուցանիշը

Fitch-ը նվազեցրել է Թուրքիայի տնտեսական աճի ցուցանիշը

Ամերիկյան «Fitch Ratings» վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Թուրքիայի տնտեսական աճի կանխատեսման գնահատականը։

Ըստ այդմ՝ ավելի վաղ Թուրքիայի համար 2021թ. կանխատեսված 6․7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը փոխարինվել է 6․3 տոկոս կանխատեսմամբ։

Գործակալության հունիսին հրապարակած զեկույցի տվյալներով, 2021թ. վերջին ակնկալվում է, որ Թուրքիայում գնաճը կկազմի 15.5 տոկոս (մարտի տվյալներով՝ 11.5 տոկոս), իսկ ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական ազգային արժույթի՝ թուրքական լիրայի արժեզրկման ցուցանիշը կլինի 8.90:

Նշվում է, որ 2022թ. Թուրքիայում տնտեսական աճի ցուցանիշը կամաց-կամաց կնվազի և կհասնի 3.7 տոկոսի, իսկ 2023թ. այդ երկրում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ դրամավարկային քաղաքականությունը կթուլանա և տնտեսական աճի ընդհանուր ցուցանիշը կկազմի 4.5 տոկոս:

2022թ. ակնկալվում է, որ Թուրքիայում գնաճը կլինի 12 տոկոս, իսկ 2023թ.՝ 9.3 տոկոս:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը