Աշխարհ

15.06.2021 20:40


Ռուսաստանն արգելել է Ադրբեջանից ավելի քան 32 տոննա լոլիկի ներմուծումը

Ռուսաստանն արգելել է Ադրբեջանից ավելի քան 32 տոննա լոլիկի ներմուծումը

ՌԴ կազմում ընդգրկված Դաղստանի Հանրապետության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության վարչությունը արգելել է Ադրբեջանից 32,6 տոննա լոլիկի ներկրումը: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալության ադրբեջանական ծառայությունը:

«Դաղստանի Հանրապետության «Ռոսսելխոզնադզոր»-ի վարչակազմը 2021 թվականի հունիսի սկզբից վերահսկել է 47,421 տոննա թարմ բանջարեղենի և մրգերի ներմուծումը: Կարանտինային բուսասանիտարական հսկողության ընթացքում թույլ չեն տվել Ադրբեջանից ներմուծել թարմ լոլիկի 2 խմբաքանակ՝ 32,6 տոննա ընդհանուր քաշով»,-հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Ապրանքի նմուշները ներկայացվել են Բույսերի համառուսաստանյան կարանտին կենտրոնի Դաղստանի մասնաճյուղ: Լաբորատորիան հաստատել է ապրանքի մեջ լոլիկի ցեցի առկայությունը:

Կարանտինային օրենսդրության պահանջներին համապատասխան, արգելվել է բարձր բուսասանիտարական ռիսկի արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնության տարածք: Բեռը հետ է վերադարձվել արտահանող երկիր, մեղավորները ենթարկվել են վարչական պատասխանատվության:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը