Քաղաքական

01.06.2021 19:52


Փաշինյանն արհամարհել է Մակրոնի՝ նոյեմբերի 9-ի հեռախոսազանգերը. ՀՅԴ Բյուրոյի անդամ

Փաշինյանն արհամարհել է Մակրոնի՝ նոյեմբերի 9-ի հեռախոսազանգերը. ՀՅԴ Բյուրոյի անդամ

Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում է, որպեսզի քաղաքական մուրացկանությամբ լեգիտիմություն գտնի ընտրությունների նախաշեմին. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ հասարակական-քաղաքական գործիչ Հովսեփ Տեր-Գևորգյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած այցին:

«Մենք նրան չենք ճանաչում որպես վարչապետ, առավել ևս՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար: Նա ոչ թե հայկական պետությունն է ներկայացնում, այլ պարտության, ստախոսության, պետականության կործանման, մեր ազգի նվաստացման ու դավաճանության խորհրդանիշն է»,-ասաց նա:

«Հետաքրքական է իմանալ, թե ինչո՞ւ է Փաշինյանն այսօր դիմում նախագահ Մակրոնին, երբ 2020 թ. նոյեմբեր 9-ին արհամարհեց նույն Մակրոնի հեռախոսազանգերը, որոնք կարող էին կանխել այդ ամոթալի հայտարարության ստորագրումը»,-ասաց Հովսեփ Տեր-Գևորգյանը՝ հավելելով, որ Փաշինյանի այս այցելությունը սին քարոզչության ու ամբոխավարության հերթական ապացույցն է:

«Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում չէ, որ պիտի գտնի մեր այսօրվա աղետալի վիճակից դուրս գալու միջոցները: Ֆրանսիան իր հնարավորությունների սահմաններում զորավիգ է Հայաստանի Հանրապետությանը, և Փաշինյանն այս հարաբերություններում որևէ հավելյալ արժեք չունի. այս կացությունից դուրս գալու հիմնական արգելքն ինքն է, և լուծումը մեկն է ու միակը՝ իր անհապաղ հեռացումը»,-եզրափակեց ՀՅԴ Բյուրոյի անդամը:

Այս խորագրի վերջին նյութերը