Տնտեսական

18.05.2021 17:33


Մարդիկ պետք է արթնանան, հասկանան սահմանային իրավիճակի լրջությունը. Գորիսում երիտասարդները բողոքի ակցիա են արել (տեսանյութ)

Մարդիկ պետք է արթնանան, հասկանան սահմանային իրավիճակի լրջությունը. Գորիսում երիտասարդները բողոքի ակցիա են արել (տեսանյութ)

Սյունիքի մարզի մի խումբ երիտասարդներ այսօր ակցիա են իրականացրել Գորիս քաղաքում՝ իրենց բողոքն արտահայտելով Սյունիքի հատվածում հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:

Երիտասարդները, որոնց ձեռքներին կային պաստառներ, ՀՀ պետական քարտեզը, դրոշը, նշում էին, որ Սյունիքն այսօր վտանգի տակ է։

«Թուրքը Գորիս քաղաքի վերևն է: Բնակիչներն անտեղյակ են և չգիտեն՝ ինչ վտանգ է իրենց սպառնում, մենք այսօր հավաքվել ենք մեր բողոքի ձայնը բարձրաձայնելու համար: Մենք կոչ ենք անում բոլորին միանալ և մասնակցել մեր ակցիային, մեր տունը կիսում են, կեսն էլ տալիս են թուրքին, մենք չգիտենք, թե մեր ապագան որտեղից պետք է սկսվի»,-ասաց ակցիա մասնակիցներից մեկը:

Երիտասարդները նշում էին, որ ոչ մեկ Գորիս քաղաքի մասին այդքան չի մտածում ինչքան իրենք, և մարդիկ իրենց համար տանը հանգիստ նստած են, այնինչ պետք է միասնական լինեն, համախմբվեն, որ կարողանան հաղթահարել այս փուլը: Երիտասարդները նաև կոչ էին անում, որ մյուս մարզերի երիտասարդները ևս իրականացնեն նմանատիպ ակցիաներ:

«Այսօր մեզ պետք չի, որ թուրքը գա մեր կողքով անցնի, մեր հարևանը լինի, այս խառը իրավիճակում մենք ավելացնելու ոչինչ չունենք: Մենք այսօրվա ակցիայով չենք սահմանափակվում, մենք այսօր մնալու ենք մինչև ուշ գիշեր և հավաքվելու ենք ամեն օր մինչև հասկանանք, թե ինչ է լինելու մեր բոլորի ճակատագիրը»,-ասաց երիտասարդը:

Նրանք նաև ընդգծեցին, որ չեն կարող համակերպվել այն մտքի հետ, որ թուրքը կարող է 2 կմ հեռավորության վրա իրենց հետ ապրել, կամ ճանապարհ կիսել:

«Մենք թույլ չենք տա, որ թուրքը բարձրացնի իր դրոշը հայկական տարածքներում և տիրանա մեր հայկական հողերին, մեր հայ ազգը պետք է լուրջ վերաբերվի այս քայլին: Որոշում կայացնի այս հարցում, քանի որ թուրքը կարող է գրավել ամբողջ Հայաստանը, ինչը մենք ոչ մի պարագայում թույլ չենք տա: Մենք՝ երիտասարդներս, բանակի կողքին ենք, չնայած այս անորոշությանը»,-նշեցին երիտասարդները:

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը