Աշխարհ

17.05.2021 12:02


Վրաստանում ադրբեջանցիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)

Վրաստանում ադրբեջանցիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)

Զանգվածային ծեծկռտուք է գրանցվել ադրբեջանցիներով բնակեցված Վրաստանի Դմանիսի շրջանում։ Տեղեկությունը հաղորդում է ԱՊԱ-ի վրացական բյուրոն՝ վկայակոչելով ականատեսներին: Նշվում է, որ ծեծկռտուքը ծագել է այն պատճառով, որ խանութում սվաններին հրաժարվել են ապառիկով ապրանք վաճառել:

Ըստ առկա տեղեկությունների՝ սվանների մի խումբ հարձակվել է խանութի սեփականատեր, էթնիկ ադրբեջանցի գործարար Հաշամ Շամիլովի վրա։ Հարձակման են ենթարկվել նաև մոտակայքում գտնվող մի խումբ երիտասարդ ադրբեջանցիներ։

Շուրջ 30 անձանց մասնակցությամբ ծեծկռտուքի ընթացքում մի քանի մարդ ծանր վնասվածքներ են ստացել։ Տուժածների թվում են նաև խանութի սեփականատիրոջ հարազատները, հաղորդում է Report գործակալությունը:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը միջադեպի հանգամանքների հետաքննություն է սկսել:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը