Աշխարհ

16.05.2021 08:27


Մխիթարյանի գոլը նպաստեց «Ռոմա»-ի հաղթանակին «Լացիո»-ի դեմ խաղում (տեսանյութ)

Մխիթարյանի գոլը նպաստեց «Ռոմա»-ի հաղթանակին «Լացիո»-ի դեմ խաղում (տեսանյութ)

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 37-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն Հռոմի Օլիմպիական մարզադաշտում ընդունեց «Լացիո»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «հավերժական քաղաքի դերբի»-ում այս անգամ հաղթեց «Ռոմա»-ն:

Հանդիպման առաջին կեսի վերջնամասում` 42-րդ րոպեին, Հենրիխ Մխիթարյանն առաջ մղեց «Ռոմա»-ին` խփելով իր 12-րդ գնդակը Սերիա Ա-ի ընթացիկ առաջնությունում: «Գայլերն» իրենց առավելությունը կրկնապատկեցին 78-րդ րոպեին: Այս անգամ աչքի ընկավ Պեդրոն:

«Ռոմա»-ն հաղթեց դերբիում` Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 7-րդն է, իսկ «Լացիոն»-ն` 6-րդը:

Այս խորագրի վերջին նյութերը