Քաղաքական

12.05.2021 20:15


Մեկ ժամ տևողությամբ միջդիրքային ուժգին կրակահերթեր՝ Ոսկեպար-Բաղանիս-Ոսկեվան հատվածում

Մեկ ժամ տևողությամբ միջդիրքային ուժգին կրակահերթեր՝ Ոսկեպար-Բաղանիս-Ոսկեվան հատվածում

Yerkir.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ, ժամը մոտավորապես 18:00-19:00-ը ընկած ժամանակահատվածում, միջդիրքային կրակահերթեր են լսվել Տավուշի մարզի Ոսկեպար-Բաղանիս-Ոսկեվան սահմանային հատվածում։

Կրակահերթերը, որոնք չափազանց ուժգին են եղել, տևել են մոտ մեկ ժամ։

Yerkir.am-ի հետ զրույցում լուրը հաստատեցին թե' Ոսկեվան, թե' Բաղանիս գյուղի բնակիչները։ Ըստ նրանց՝ ուժգին կրակոցները եղել են միջդիրքային, ուղղված չեն եղել գյուղերի ուղղությամբ, ըստ այդմ՝ խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։ Գյուղացիները նշեցին նաև, որ կրակոցները մոտ մեկ ժամ առաջ դադարել են։

Այս խորագրի վերջին նյութերը