Աշխարհ

11.05.2021 19:50


Թուրքիան աշխատավորների իրավունքներն ամենից շատ ոտնահարող երկրների տասնյակում է

Թուրքիան աշխատավորների իրավունքներն ամենից շատ ոտնահարող երկրների տասնյակում է

Միջազգային արհմիությունների կոնֆեդերացիան (ITUC) հրապարակել է 2021թ․ «Իրավունքների համաշխարհային ինդեքսը»։ Ըստ այդմ՝ Թուրքիան տեղ է գտել այն երկրների տասնյակում, որտեղ աշխատավորների իրավունքները ամենից վատթար վիճակում են։

Նշված երկրների տասնյակն ունի հետևյալ տեսքը․ Բանգլադեշ, Բրազիլիա, Կոլումբիա, Եգիպտոս, Հոնդուրաս, Հնդկաստան, Ղազախստան, Ֆիլիպիններ, Թուրքիա և Զիմբաբվե։

Զեկույցի համաձայն՝ աշխատավորների իրավունքներն առավելագույնս պահպանված են Ավստրիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Իռլանդիայում, Իտալիայում, Նիդերլանդներում, Նորվեգիայում, Սլովակիայում, Շվեդիայում և Ուրուգվայում։

Զեկույցի՝ Թուրքիային վերաբերող բաժնում արձանագրվել է, որ այս երկրում հաճախակի են դարձել գործատուների կողմից արհմիությունների ներկայացուցիչների և աշխատավորների իրավունքների խախտումները:

ITUC-ի տվյալներով, 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի կառավարության կողմից սահմանափակվել է քաղաքացիների ազատությունը:

«Այս վախի մթնոլորտում մշտապես սպառնալիքի տակ գտնվող աշխատողները զրկված են արհմիության իրավունքներից»,-նշվում է զեկույցում:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը