Աշխարհ

11.05.2021 12:37


Կազանի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով 1 մանկավարժ և 8 աշակերտ է զոհվել. Թաթարստանի ղեկավարը ժամանել է դեպքի վայր (լուսանկար, տեսանյութ)

Կազանի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով 1 մանկավարժ և 8 աշակերտ է զոհվել. Թաթարստանի ղեկավարը ժամանել է դեպքի վայր (լուսանկար, տեսանյութ)

ՌԴ Կազան քաղաքի դպրոցում հրաձգության հետևանքով զոհվել է մանկավարժ և ութ աշակերտ, 4-ը հոսպիտալացվել է, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են տարածաշրջանի արտակարգ ծառայությունից։

Նշվում է, որ անհայտ անձինք կրակ են բացել ուսումնական հաստատությունում, որտեղ նաև պայթյուն է որոտացել: Նախնական տվյալներով՝ կրակել են դեռահասները, նրանցից մեկին ձերբակալել են:

Դեպքի վայր է մեկնել շտապօգնության 21 բրիգադ։ Այնտեղ են մեկնել նաև Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը, առողջապահության նախարար Մարատ Սադիկովը և տարածաշրջանի դատախազ Իլդուս Նաֆիկովը:

Քաղաքի բոլոր ուսումնական հաստատություններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։

Ուժայինները վերացրել են Կազանի դպրոցում իրականացված հրաձգության երկրորդ մասնակցին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններին, հարձակվողներից մեկը, որը դպրոցի տարածքում էր մնացել, վերացվել է:

Դպրոցի տարածքում աշխատում են հատուկջոկատայինները:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Սոցցանցերում հրապարակվում են դպրոցի ներսում արված կադրեր։

Աղբյուրը՝ tert.am

Фото: Максим Богодвид / РИА НовостиПри стрельбе в казанской школе погибло 9 человек | АБНИсточник: число погибших при стрельбе в школе в Казани увеличилось до девяти  - Происшествия - ТАССВ Казани при стрельбе в школе погибли девять человек | News.Ykt.Ru: служба  новостейПри стрельбе в Казани погибли 9 человек | Телеканал Девять человек погибли в результате стрельбы в школе в Казани | Новости |  Известия | 11.05.2021Девять человек погибли в результате стрельбы в школе в Казани | Новости |  Известия | 11.05.2021

Այս խորագրի վերջին նյութերը