Աշխարհ

11.05.2021 13:36


Ոստիկանության հետ բախումներում վիրավոր պաղեստինցիների թիվը գերազանցել Է 610-ը

Ոստիկանության հետ բախումներում վիրավոր պաղեստինցիների թիվը գերազանցել Է 610-ը

Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի իրավապահ մարմինների աշխատակիցների հետ ծայր առած ընդհարումներում վիրավորված պաղեստինցիների թիվը հասել Է 612-ի: Մայսիսի 11-ին այդ մասին իր Էլեկտրոնային տարբերակում հայտնել Է Al-Quds թերթը՝ վկայակոչելով Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցչին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Օրվա ընթացքում Երուսաղեմի Տաճարաց լեռան եւ Հին քաղաքի շրջանում վերքեր Է ստացել առնվազն 612 պաղեստրինցի»,-մեջբերում Է հրատարակությունը նրա խոսքը:

Ինչպես մայիսի 10-ի երեկոյան տեղեկացրել Է Al-Quds-ը, Իսրայելի իրավապահ մարմինների աշխատակիցներն Ալ Աքսա մզկիթում ուժով դուրս են արել աղոթք անող ծխականներին: Թերթի տվյալներով՝ իսրայելացի ոստիկանները հավատացյալներին ուժով ստիպել են հեռանալ Ալ Աքսայից՝ կիրառելով արցունքաբեր գազ, ռետինե գնդակներ եւ լուսաղմկահան նռնակներ: Մայիսի 11-ին պաղեստինյան Dunya Al Watan ռադիոկայանը հայտնել Է, որ իսրայելացի ուժայինները հեռանում են Ալ Աքսայից պահեստային մուտքերից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը